Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին չայցելել ՀՀ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ-ն հորդորում է իր քաղաքացիներին չայցելել Հայաստան՝ երկրի տարածքը հրետանային և անօդաչու թռչող սարքերով գնդակոծելու պատճառով:

28-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրապարակել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ն հրապարակել էր իր քաղաքացիներին ուղղված, Ապշերոնի թերակղզին չլքելու հորդորը։

«Լեռնային Ղարաբաղում շարունակվում են բախումները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Հայաստանի տարածքը պարբերաբար հրետակոծվում է և ենթարկվում է անօդաչու թռչող սարքերի գնդակոծության: Այս իրադարձությունների ֆոնին պետք է սահմանափակել ուղևորությունը դեպի Հայաստան, բացառությամբ հրատապ պատճառների», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարարել է, որ 300 սիրիացի զինյալ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքով ուղարկվել է Բաքու՝ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի ֆոնին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---