ՀՀ-ում կորոնավիրուսի 571 նոր դեպք կա և 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 571 նոր դեպք կա և 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 52,496-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 571-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։

Ապաքինվել է ևս 89 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,672 է, փաստացի բուժվողներինը՝ 6545։

Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից,։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 977 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Մեկ օրում թեստավորվել է 3158 մարդ։ Ընդհանուր առմամբ, 306,965 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---