Եթե Բաքուն ցանկանա լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ՀԱՊԿՆ գործի կդնի Արագ արձագանքման հավաքական ուժերը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) ստեղծվել են հակազդելու համար այն մարտահրավերներին, որ կարող են սպառնալիք լինել կազմակերպության երկրների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: «Օրինակ, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողություններըր եւ փորձի լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ապա ԱԱՀՈՒ-ն կգործարկվի, դա կանխելու նպատակով»,-ասել է Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը, հանդիսանալով ԱՊՀ անդամ, պետք է պահի իրեն իր ստանձնած պարտավորությունների համաձայն:



ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը կայացվեց փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---