«Հայաստան» հիմնադրամի տնօրենի կոչը՝ մեծ գումարներ են պետք, ակտիվ եղեք

«Հայաստան» հիմնադրամի տնօրենի կոչը՝ մեծ գումարներ են պետք, ակտիվ եղեք

PanARMENIAN.Net - «Հովնանյան հիմնադրամի» նախագահ Էդիլ Հովնանյանը և «Ալեք Մանուկյան» հիմնադրամի նախագահ Քրիստի Սիմոնին 3-ական մլն դոլար են փոխանցել «Հայաստանի» համահայկական հիմնադրամին։ Իսկ Ալ Եսայանը և նրա ընկերները Լոս Անջելեսում հավաքագրել են $1 մլն: Այս մասին հայտարարել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը՝ խնդրելով բոլորին ավելի ակտիվ լինել և Արցախին օգնելու համար գումար փոխանցել հաշվեհամարին:

«Երեկ խոսել եմ Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի հետ, որոշեցինք, որ եթե իրենց հաշվեհամարներին հավաքագրվի մինչև $5 մլն, դա կկրկնապատկեն և $1 մլն-ը միանգամից կփոխանցեն հիմնադրամին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ մեծ գումարներ են անհրաժեշտ:

Ըստ Արշամյանի՝ գումար են ուղարկում աշխարհի բոլոր ծայրերից, այդ գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ՝ ծախսվում են թիկունքի ամրապնդման վրա։ Մասնավորապես, նրա խոսքով՝ կարող են ծախսվել մեքենաների վրա, զինվորի կոշիկի, վիրավորների բուժման, բժշկական սարքավորումների։

Նա կոչ է արել հայերին ինքնուրույն նախաձեռնություններով գումարներ հավաքել, իսկ մեծահարուստներին՝ ակտիվ լինել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---