Վարչապետի մարտակոչը՝ վերջին 1 տարում զորացրվածներին. Վերցրեք զինհագուստն ու մեկնեք սահման՝ կռվելու

Վարչապետի մարտակոչը՝ վերջին 1 տարում զորացրվածներին. Վերցրեք զինհագուստն ու մեկնեք սահման՝ կռվելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին՝ հորդորելով ներկայանալ զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ՝ Հայրենիքի համար «կենաց ու մահու պայքար տալու»։

Վարչապետը նման հորդոր է արել՝ նշելով` օրենքով սահմանված է, որ ռազմական դրությամբ ժամանակ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածները չընդգրկվեն պարտադիր զորակոչում:

«Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց ու անկեղծ ասել, որ նրանք չեն հրավիրվում մարտական հերթապահություն կամ ծառայություն իրականացնելու, հրավիրվում են հայրենիքի համար կենաց մահու կռիվ տալու»,- հայտարարել է նա։

Փաշինյանը հորդորել է նրանց, ովքեր պահպանել են զինվորական հանդերձանքը, հենց դրանով էլ ներկայանալ՝ վերցնելով նաև անհրաժեշտ փաստաթղթեր։

Նա խնդրել է սաղավարտ, ձմեռային զինվորական բաճկոն, զրահաբաճկոն, հագուստ ունեցողներին դրանք որևէ կերպ ուղարկել Կենտրոնական հավաքակայան։

«Խոսքը գնում է ոչ թե ծառայության մասին, այլ կենաց ու մահու պայքարի մասին: Հավատում եմ, որ մենք կկարողանանք կռիվը տալ ու հաղթանակն ապահովել»,- նշել է նա:

Փաշինյանը նշել է, որ ինքը դիմում է վերջին մեկ տարում զորացրվածներին, որոնք զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում։

«Ես հիմա խնդրում եմ որպես կամավորական ներգրավվել, որովհետև, ինչպես ասել եմ, սա մի նոր Սարդարապատ է։ Մենք կողք կողքի, ուս ուսի պետք է կանգնենք ու հակառակորդի ողնաշարը ջարդենք։ Եվ մենք պետք է հաղթենք։ Եթե նրանց գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը։ Ինչ խնդիր կկատարենք, որտեղ կկատարենք, դա արդեն տեղում հրամանատարությունը կկազմակերպի։ Խոսքն այստեղ ոչ թե ծառայության մասին է, այլ կենաց մահու կռվի։ Մենք կկարողանանք այն տալ»,- ասել է նա։

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով