Քրդերը հերքում են հայերի օգտին կռվելու մեղադրանքները՝ իրենց խնդիրներն ունեն 6 հոկտեմբերի 2020 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում Իրաքից և Սիրիայից վարձկաններ են կռվում հայկական բանակի կողմից, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին՝ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական Միություն» կուսակցության ներկայացուցիչ Աբդուսալամ Ալին: «Սրանք բացարձակապես սխալ հայտարարություններ են, եթե նկատի ունեն քրդերին, ապա նրանք [առանց այդ էլ-խմբ․] ունեն իրենց սեփական խնդիրները, որպեսզի կռվեն նաև Հայաստանի կողմից»,- ասել է նա։ Ադրբեջանն իր հերթին մեղադրում է Հայաստանին՝ իբրև Սիրիայում և Իրաքում կռվող քրդերի, սիրիահայերի մարտերում ներգրավելու համար։ Ի տարբերություն հայկական կողմի հայտարարությունների՝ ադրբեջանական պնդումներն ապացույցներ չունեն։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։ Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |