Արցախում վիրավորված Վահան Բադասյանը վիրահատվում է

Արցախում վիրավորված Վահան Բադասյանը վիրահատվում է

PanARMENIAN.Net - Մարտի դաշտում վիրավորված Արցախի ռազմաքաղաքական գործիչ Վահան Բադասյանը վիրահատվում է «Արմենիա» հանրապետական բուժկենտրոնում։ Այդ մասին ասել է բուժկենտրոնի վիրաբուժության գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։

Կուրղինյանը նշել է, որ Բադասյանի վիճակը գնահատվում է ծանր:

Բադասյանը «Մարտական խաչի» ասպետ է, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---