ՀՀ-ում մնալու տեղ չունեցող արցախցիների համար կայանման կետ է ստեղծվել

ՀՀ-ում մնալու տեղ չունեցող արցախցիների համար կայանման կետ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող չունեցող Արցախից ժամանածները կարող են այցելել Քանաքեռ-Զեյթունի Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Այս մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նշվում է, որ նրանց ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ, որը գործում է շուրջօրյա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---