Ադրբեջանը նույնպես հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին![]() 8 հոկտեմբերի 2020 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Աթենքի՝ Ադրբեջանից իր դեսպանին հետ կանչելուց հետո Բաքուն խորհրդակցությունների նպատակով իր հերթին հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը Հունաստանի արտգործնախարարությանը տեղեկացրել է, որ «Հունաստանից ծագումով հայեր են տեղափոխվում Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Հոկտեմբերի 7-ին Հունաստանը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Ադրբեջանում իր դեսպանին ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո։ Ադրբեջանը հայտարարել էր, որ հունական կառավարությունը հանդուրժողականություն է դրսևորում ԼՂ բախումներում Ադրբեջանի նկատմամբ հունական տարածքից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների, զինյալ-ահաբեկիչների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների նկատմամբ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |