Զոհված հրետանավոր Ալբերտի հայրը խնդրում է ծաղկեպսակի գումարն ուղղել Հիմնադրամին![]() 8 հոկտեմբերի 2020 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Արցախում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ընտանիքի անունից հորդորել է որդու հիշատակը հարգելու համար ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել «Հայաստան» համայկական հիմնադրամին։ «Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալբերտը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական մամուլում, այլև համաշխարհային՝ դառմալով պատերազմի խորհրդանիշներից մեկը, զոհվել է Արցախի մարտերում։ Հայրը նշել էր, որ վիշտը ծանր է ու մեծ, բայց հպարտությունն ավելի մեծ է։ Նա խնդրել էր որդուն հիշել որպես հավերժ երիտասարդի, անսահման լավատեսի, չափազանց հայրենասերի, որը մեծ երազանքներ ու անելիքներ ուներ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |