Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ-ին հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը, որի կազմում էին hիմնադրամի գործադիր տնօրեն Ահ Բաքերը, Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Լորենսո Պերեսը, հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լուիսը եւ Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր երկրի համագործակցությունը եւ շնորհակալություն հայտնել Հայաստանին ցուցաբերված աջակցության համար: Նախագահը վերահաստատել է մեր տնտեսության վրա գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ ակտիվ եւ գործնական քայլերի գնալու` իշխանությունների պատրաստակամությունը:



Զրույցի ընթացքում քննարկվել են ճգնաժամի պայմաններում Արժույթի միջազգային հիմնդարամի եւ մեր երկրի միջեւ փոխգործակցության ծրագրերին եւ հեռանկարներին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---