«Ռոման» ՀՀ է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ 9 հոկտեմբերի 2020 - 23:42 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Հայաստան է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ և պարագաներ, այս մասին հայտնել են ակումբի պաշտոնական կայքից։ Իտալական ակումբի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այդ նորությամբ ու շնորհակալություն հայտնել «Ռոմային»։ «Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմայի» Roma Cares ֆոնդին՝ իմ երկրին հատկացված հումանիտար օգնության համար»,-գրել է Մխիթրյանը։ Նշվում է, որ տուփերն ուղարկվել են ՀՀ-ում «Ռոմայի» ֆան-ակումբին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |