Հայ պատանիները երրորդ տեղն են գրավել բռնցքամարտի միջազգային ընկերական մրացումներում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը բռնցքամարտի եռօրյա միջազգային ընկերական մրցաշարում, որ անցնում էր Երեւանում, տանուլ է տվել Ռուսաստանի հավաքականին 16-21 հաշվով` զբաղեցնելով երրորդ տեղը ընդհանուր թիմային ստուգարքում: Ուզբեկստանի հավաքականն իր հերթին 21-16 հաշվով հաղթեց վրացական թիմին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է Վրաստանի հավաքականը, որը պարտվեց բոլոր երեք ընկերական հանդիպումներում: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի պատանեկան հավաքականը, որն ավարտեց մրցումները երեք թիմային հաղթանակով:



Հայ եւ ռուս բռնցքամարտիկների մենամարտերից անմիջապես հետո տեղի ունեցավ պարգեւատրման արարողությունը, որի ժամանակ մեդալներից ու գավաթներից բացի, որ հանձնվեցին մրցանակակիր թիմերին, մեդալներով ու պատվոգրերով պարգեւատրվեցին նաեւ դատավորներն ու մրցումների կազմակերպիչները: Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից պատվոգիր ստացավ մրցաշարի գերազանց կազմակերպման եւ Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ուենցած ավանդի համար:



Պարգեւներ ու պատվոգրեր էին սահմանված նաեւ տաբեր անվանակարգերում: Այդպես «լավագույն բռնցքամարտիկ» անվանակարգում գավաթով պարգեւատրվեց ՌԴ պատանիների հավաքականի բռնցքամարտիկ Այդար Նետոլեեւը, «մրցաշարի լավագույն դատավոր» անվանակարգում պարգեւատրվեց ռուսաստանցի Դմիտրի Մատվեեւը: Հուշանվերներ հանձնվեցին նաեւ օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Յանովսկուն, ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Կորոբկովին եւ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---