ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքական մոտեցումները կարող են այնքան էլ տարբերվել նախորդի մոտեցումներց

PanARMENIAN.Net - «Նախագահ Բարակ Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հայտարարել են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնությունների մասին, բայց դեռեւս վաղ է խոսել հստակ քայլերի մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Սթիվեն Բենքսը:



Նրա խոսքով, Իրանի հետ հարաբերությունները կարող են փոխվել, բայց դրա համար անհրաժեշտ է իրանական պետության բարի կամքը: «Մինչեւ Իրանը չվերանայի իր միջուկային ծրագիրը, նրա հետ շատ դժվար է լինելու նորմալ հարաբերություններ կառուցելը»,- ընդգծել է Բենքսը` հիշեցնելով Թեհրանի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը:



Ամերիկացի դիվանագետը նաեւ նշել է, որ վարչակազմի նոր մոտեցումները կարող են այնքան էլ տարբերվել նախորդից: «Պարզապես պետության յուրաքանչյուր ղեկավար ունի իր տեսակետը եւ ինքն առաջնորդվելու է հենց դրանով»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---