Հայաստանի կառավարությունը «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանին» 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրելու

PanARMENIAN.Net - «10 մլն ԱՄՆ դոլարի վարկը կօգնի իրականացնելու «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» Զարգացման ծրագրի երկրորդ փուլը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» տնօրեն (ԶՊՄԳ) Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով, 4 տարի առաջ, երբ գործարանը սեփականացվել էր, Հայաստանի կառավարության հետ ստորագրվել էր ոլորտի զարգացման մասին համաձայնագիր, մշակվել էր երկու փուլից բաղկացած «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանի» Զարգացման ծրագիրը: Ասուլիսի ընթացքում Հակոբյանը ասաց, որ առաջին փուլն ուղղված էր գործարանի հզորության ավելացմանը 50%-ով, 400 աշխատանքային տեղերի ստեղծմանը, սկսվեցին շինարարական աշխատանքներ, ձեռք բերվեցին սարքավորումներ, որոնց գումարի վճարն արդեն կատարվել է 80%-ով: Մաքսիմ Հակոբյանը հաղորդեց, որ չորս տարվա ընթացքում ԶՊԳՄ-ի մեջ ներդրվել է մոտ 330 մլն ԱՄՆ դոլար, եւ որպեսզի շինարարական աշխատանքներն ավարտվեն, անհրաժեշտ է եւս 40-50 մլն դոլար:



«Ստացված գումարը կնպաստի արտադրության ավելացմանը` մոլիբդենի` 35%-ով, պղնձի` 75%-ով, աշխատանքային տեղերի ավելացմանը մինչեւ 10 000 մարդ,- ասել է նա եւ ավելացրել,- ներկայումս գործարանի բանվորների աշխատավարձը կազմում է $700` ի համեմատ 2004թ. վճարվող $230-ին»:



Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային գործարանը, որը գտնվում է գրեթե հայ-իրանական սահմանին, 2004թ. սեփականացվեց $132 մլն.-ով: ԶՊՄԳ սեփականատերերը միանգամից չորս ընկերություններ են: Գործարանի բաժնետոմսերի 60% պատկանում է Cronimet գերմանական ընկերությանը: Բաժնետոմսերի 15% «Մաքուր երկաթի գործարանին» է պատկանում (ԶՊՄԳ արտադրության հիմնական ներքին գնորդ), 12,5%-ական ունեն «Armenian molybdenium production» ՓԲԸ-ն եւ «Zangezur mining» ԲԲԸ-ն: 2004թ. Cronimet վճարեց $45 մլն, իսկ մնացած $87 մլն վճարվեցին 2005թ. ընթացքում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---