Հրաժարական է ներկայացրել Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ազգությամբ հայ միակ աշխատակիցը

PanARMENIAN.Net - Հրաժարական է ներկայացրել Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ազգությամբ հայ միակ աշխատակից Սամվել Օվեյանը: Ինչպես հաղորդում է natnews.info-ն, 2009 թվականից Սամցխե-Ջավախք նահանգում նահանգապետ է նշանակված Լաշա Ճկադուան: Օվեյանի հրաժարականը կապում են Ախալցխայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, երբ հունվարի 22-ին ձերբակալվեցին Ջավախքի մի շարք հասարակական գործիչներ: Ըստ տարածաշրջանային փորձագետ Վահե Սարգսյանի, չի բացառվում, որ Սամվել Օվեյանի հրաժարականը կապված լինի նորանշանակ նահանգապետի կադրային փոփոխությունների հետ: Փոփոխություններ, որոնց շնորհիվ հերթական անգամ աշխատանքից հեռացվում են ազգությամբ հայ պաշտոնյաները:



2008թ. հուլիսից մինչ օրս Ջավախքում ձերբակալվում են հայ հասարակական գործիչներ, որոց թվում Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու Ախալցխայի «Շառլ Ազնավուր» հասարակական-բարեգործական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հակոբջանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---