Գիտաշխատող. Թուրքիայում մեկ տարում մոտ 40% գնաճ է սպասվում, լիրան արժեզրկվում է19 հոկտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտաշխատող, առաջատար տնտեսագետ Ստեֆան Հանկեն հաշվարկել է, որ մի տարում Թուրքիայում սպասվում է 38.97%-ի գնաճ: Ըստ տնտեսագետի՝ զարմանալի ոչինչ չկա, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի տնտեսական քաղաքականությունը լիրան արժեզրկել է: Իսկ Թուրքիան և ազգային փոխարժեքը փրկելու համար անհապաղ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ոսկով ապահովված արժութային տախտակ ստեղծվի: «Թուրքիան իր արտարժութային պահուստներով այրվում է այնպես, ինչպես հրդեհի ժամանակ՝ տունը», գրել է փորձագետը՝ նշելով, որ պահուստներից 3 ամսում ծախսվել է մոտ $10 մլրդ: Ավելի վաղ թուրքական լիրայի փոխարժեքը ռեկորդային նվազագույն ցուցանիշ էր գրանցել՝ հասնելով 1 դոլարի դիմաց 7․95 լիրայի, լիրայի անկման միտումը շարունակվում է: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն անգամ կարող է հասնել աննախադաեպ 8.5 ցուցանիշի: Ըստ նրանց՝ լիրան արժեզրկում է Թուրքիայի նախագահի ծավալապաշտական քաղաքականությունը, ինչպես նաև նրա ունեցած վերահսկողությունը Թուրքիայի Կենտրոնական բանկի նկատմամբ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |