Հրետանավոր Ալբերտի հայրը յուրաքանչյուրին խնդրում է հնարավորինով օգնել բանակին

Հրետանավոր Ալբերտի հայրը յուրաքանչյուրին խնդրում է հնարավորինով օգնել բանակին

PanARMENIAN.Net - Արցախի մարտերում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, աշխարհի հայությանը կոչ է արել ամեն կերպ կանգնել երկրի և բանակի կողքին։

«Որպեսզի մեր երեխաները ոչ թե դառնան նահատակված հերոսներ, այլ կենդանի։ Այն բոլոր կարող մարդիկ, որոնք ինչ-որ կերպ կարող են օգնել մեր բանակին, մեր երկրին, հիմնադրամին, պետք է այդ ամենը կատարեն։ Եվ կցանկանայի մի բան էլ ասել, որ բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություններ լսելով կամ քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում կամ չենք ոգևորում մեր զինվորներին։ Մենք բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել, և պետք է լինենք»,- ասել է Հովհաննիսյանը։

Ալբերտը, ում լուսանկարը լայն տարածում էր ունեցել ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մամուլում՝ դառնալով պատերազմի խորհրդանիշներից մեկը, զոհվել է Արցախի մարտերում։ Նա հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով։ Զինծառայողի հայրն ընտանիքի անունից հորդորել էր որդու հիշատակը հարգելու համար ծաղիկներ և ծաղկեպսակներ գնելու փոխարեն գումարը փոխանցել «Հայաստան» համայկական հիմնադրամին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---