Դիտարան․ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից կռվող առնվազն 161 զինյալ է սպանվել20 հոկտեմբերի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հոկտեմբերի 20-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի բախումներում սեպտեմբերի 27-ից սկսած առնվազն 161 սիրիացի զինյալ է սպանվել, որոնցից 27-ը՝ վերջին 48 ժամում։ Սպանվածներից 92-ի մարմինն արդեն տեղափոխվել է Սիրիա։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջան վարձկանները բերվել են Թուրիքայի կառավարության միջոցով, նրանց թիվն արդեն հասնում է 2050-ի, սպասվում է նոր խմբի տեղափոխում։ Նշվում է, որ գործողությունը տեղի է ունենում հույժ գաղտնի պայմաններում՝ խուսափելով միջազգային հանրությունից։ Այն հակասում է «վարձկանների հավաքագրման մասին» օրենքին։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին դիտարանը հայտնել էր, որ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 1450-ի, իսկ սպանվածների՝ 107-ի։ Ըստ դիտարանի` կային նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |