Նարինե Աբգարյանն իր նոր գրքի հեղինակային ավանսը նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին

Նարինե Աբգարյանն իր նոր գրքի հեղինակային ավանսը նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Հայտնի գրող Նարինե Աբգարյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը և նվիրաբերել իր նոր գրքի հեղինակային ավանսը:

«Շնորհակալ ենք Ձեր օրինակով այս մարդասիրական շարժմանը նոր զարկ տալու համա»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիմնադրամին հոկտեմբերի 20-ի՝ 18:45-ի դրությամբ նվիրաբերվել է $132,592,429.71։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Հումանիտար աջակցության նպատակով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---