Հունաստանի ռազմածովային ուժերը զգուշացվել են Թուրքիայի հնարավոր թշնամական գործողության մասին![]() 22 հոկտեմբերի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ռազմածովային ուժերը նարնջագույն կոդի մասին զգուշացում են ստացել ու հորդորել նախապատրաստվել Թուրքիայի հնարավոր թշնամական գործողություններին։ Հունաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են Էգեյան ծովի հարավ-արևմուտքում մի շարք փոքր կղզիներ շրջափակելու մասին, փոխանցում է Voice of America-ն։ Հունական կողմը նշում է, որ շրջափակել են մի շարք կղզիներ՝ պաշտպանելու համար երկրի ջրային տարածքները, որոնք նավթի ու գազի համար հետաքրքրություն են ներկայացնում Թուրքիայի կողմից։ Անկարան Oruc Reis նավով կրկին հունական ափերում նավթի ու գազի որոնման աշխատանքներ է տանում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին այդ նավի հետազոտական աշխատանքների պատճառով Հունաստանի ու Թուրքիայի միջև գրեթե պատերազմ էր սկսվում՝ Միջերկրական ծովի արևելքում էներգետիկ իրավուքնների համար։ Հունական մոտ 60 նավ այդ տարածքում է ու հետևում է թուրքական ռազմանավին։ Չնայած թուրքական կողմի վստահությանը, որ կարող են հետազոտել այդ տարածքների նավթի ու գազի պաշարները՝ Հունաստանի կառավարությունից զգուշացրել են՝ երկրի ինքնիշխանության ցանկացած խախտում ուժային դիմադրության կհանդիպի։ ![]() ![]() Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա 2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է 2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |