Համացանցում 8 հայ ռազմագերու տեսանյութ է տարածվում. ՄԻՊ-ին հայտնի է նրանց ինքնությունը23 հոկտեմբերի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հայտնի է ադրբեջանցիների նկարահանած տեսանյութում երևացող 8 հայ ռազմագերու ինքնությունը։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը` նշելով, որ կապի մեջ են նրանց բոլորի ընտանիքների հետ։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված տեսանյութերից մեկում ադրբեջանցի զինծառայողները ստիպում են հայկական բանակի համազգեստով 8 հայ տղամարդու կրկնել «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Նրանցից մեկը, ենթադրաբար հենց վնասվածքի պատճառով, ոտքի վրա դժվարությամբ էր կանգնում։ Հայտնի է, որ Ադրբեջանում հիվանդանոցում էր գտնվում նաև երեք հայ զինծառայող՝ Արեգ Սարգսյանը, Նարեկ Ամիրջանյանը և Ալբերտ Միքայելյանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին նրանց: Հայ մեկ այլ զինծառայող էլ, ում ինքնությունը նույնպես հայտնի է ՄԻՊ-ին, երևում է առանձին տեսանյութում, որտեղ նրան հարվածում են և կրկին ստիպում կրկնել թելադրված արտահայտություններ։ Բացի այդ, հոկտեմբերի 7-ին նաև Ազնիվ Բաղդասարյան անունով հայ կին է գերեվարվել։ Գերու կարգավիճակ ունեցող ևս երկու խաղաղ բնակչի ադրբեջանցի դիվերսանտները Արցախի Հադրութ քաղաքում գնդակահարել էին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |