Դպրոցներում քողարկող ցանցեր են գործում առաջնագծի համար

Դպրոցներում քողարկող ցանցեր են գործում առաջնագծի համար

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում քողարկող ցանցեր են գործում առաջնագծի համար, տեղեկացնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Չնայած աշնանային արձակուրդին՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում եռուզեռ է. ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները դասասենյակներն ու միջանցքները վերածել են արհեստանոցների և անցել առաջնագծի համար քողարկող ցանցեր պատրաստելու կարևոր գործին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Համավարակի պայմաններում աշխատանքները կազմակերպվում են փոքր խմբերով և հերթափոխով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---