Էրդողան․ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի

Էրդողան․ Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակորնին՝ իսլամի մասին իր արտահայտությունների համար, ու հայտարարել, թե վերջինս հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի, փոխանցում է Lenta.ru-ն։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ Ֆրանսիայի ղեկավարն անհամապատասխան վերաբերմունք է ցույց տալիս իր երկրում ապրող միլիոնավոր բնակիչների հանդեպ, որոնք այլ դավանանք ունեն։

«Մակրոնը հոգեկան խանգարումից բուժվելու կարիք ունի»,- ասել է Էրդողանը։

Հոկտեմբերի 16-ին Փարիզում 18-ամյա երիտասարդը սպանել էր ուսուցչին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը ցուցադրելու պատճառով։ Մարդասպանը հրապարակել էր ուսուցչի գլխատված լուսանկարն ու, դիմելով Ֆրանսիայի նախագահին, հայտարարել, որ մահապատժի է ենթարկել ուսուցչին, ով համարձակվել էր ծաղրել Մուհամեդ մարգարեին։

Մակրոնը ֆրանսիացի ուսուցչին գլխատելու դեպքն ահաբեկչություն էր անվանել ու հայտարարել, որ «նա սովորեցրել է երեխաներին խոսքի ազատություն, հավատալու կամ չհավատալու ազատություն»։

Ուսուցչի գլխատման դեպքով Ֆրանսիայում 4 մարդ է բերման ենթարկվել՝ այդ թվում հանցագործի հարազատներից։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---