$100 Formula 1-ի ավտոարշավորդից՝ «1000 դրամի» հիմնադրամին26 հոկտեմբերի 2020 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Formula 1-ի նիդեռլանդցի ավտոարշավորդ Մաքս Վերսթափենը հոկտեմբերի 25-ին Պորտուգալիայում կայացած մրցավազքում գրավել է 3-րդ տեղն ու հաղթանակը նշելու համար $100 փոխանցել Հայաստանի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ «Ես չէի կարող վայելել այս հաղթանակը՝ առանց հայ զինծառայողների աջակցության հիմնադրամին փոխանցում կատարելու, որոնք ամեն օր զոհում են իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի»,- ասել է նա, փոխանցում է 1000+ հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |