Հայաստանի ֆուտզալի հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Լատվիայի հավաքականից

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2010 թվականի աշխարհի առաջնության նախնական փուլում ջախջախիչ պարտություն է կրել Լատվիայի հավաքականից 0:7 հաշվով եւ գործնականում կորցրել է ընտրական փուլ անցնելու բոլոր շանսերը: Բուլղարիայի հավաքականն, իր հերթին, ջախջախել է էստոնացիներին, չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակիցների դարպասը: Երկու խաղից հետո Հայաստանի հավաքականը 1 միավորով երրորդ տեղն է զբաղցենում խմբում: Առաջատարը Լատվիայի հավաքականն է 6 միավորով: Դաշտի տերերը` բուլղարացիները 4 միավորով երկրորդ տեղն են զբաղեցնում խմբի աղյուսակում: Խումբը եզրափակում է Էստոնիայի հավաքականը, որը տանուլ է տվել նախնական փուլի երկու խաղերում:



Իր վերջին խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի էստոնացիների հետ փետրվարի 22-ին: Տեսականորեն Հայաստանի հավաքականը էստոնացիների հանդեպ խոշոր հաշվով հաղթանակ տանելու դեպքում կպահպանի 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլ անցնելու շանսերը, եթե խաղերի արդյունքում նախնական փուլի բոլոր չորս խմբերում հանդիսանա երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերից երկու լավագույններից մեկը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---