Փոխնախարար․ Զոհվածների վարկերի ներմանը նպաստող օրենքն ուժի մեջ է մտել28 հոկտեմբերի 2020 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Զոհվածների, անհայտ կորածների և հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները ներելու հնարավորություն ընձեռող օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Այդ մասին տեղեկացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։ Նա հավելել է, որ համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիները կարող են դիմել բանկերին և վարկային կազմակերպություններին: «Ի ուրախություն բոլորիս, պետք է նշեմ, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են իրապես օգտվել այս գործիքի ընձեռած հնարավորություններից և առավելագույն մեծ ծավալով վարկային պարտավորություններ ներել»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Փոխնախարարը նկատել է, որ դրանում համոզվել է ֆինանսական կառույցների հետ ամենօրյա շփումների արդյունքոմ: Նրա խոսքով՝ օրենքով դիմումների համար միասնական փաստաթղթավորումը չի սահմանվել, այն թողնված է բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հայեցողությանը: Վերջիններս կարող են միայն պահանջել համապատասխան փաստաթղթեր վարկառուի և նրա հետ փոխկապակցված անձանց կարգավիճակի մասին: Փոխնախարարը հայտնել է, որ պետական կառավարման մարմինները պետք է լինեն հնարավորինս օպերատիվ սեղմ ժամկետում այդ արտոնությունից օգտվելու համար համապատասխան կարգավիճակի փաստաթղթերը քաղաքացուն տրամադրելու հարցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք օրենքով կարգավորվելու է ռազմաճակատում գտնվող վարկառուի տոկոսադրույքների չվճարման կամ ուշացման խնդիրը՝ Պողոսյանը նկատել է, որ պետությունը չի կարող նման միջնորդություն անել, բայց պատերազմի հենց սկզբից բանկերն ու վարկային կազմակերպությունները սեփական նախաձեռնությամբ հայտարարել էին ի օգուտ վարկառուի այդ խնդրի կարգավորման իրենց պատրաստակամության մասին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |