Արցախցի կանայք թղթե ինքնաթիռներ են նետել դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով ճանաչել Արցախը 2 նոյեմբերի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Արցախցի կանայք ու երեխաները հավաքվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց, նրանք ցանկանում են հանդիպում դեսպանի հետ և պահանջում Արցախի ճանաչում: Խաղաղ ակցիայի մասնակիցները թղթից պատրաստված ինքնաթիռներ են նետել դեպի դեսպանություն, փոխանցում է Panorama.am-ը: Ցուցարարները հայտնել են, որ 10 օրից ավելի է իրենց առձեռն փոխանցած, նաև էլեկտրոնային հասեցով ուղարկված նամակներին պատասխան չկա: Դրանից հետո ակցիայից մասնակիցներից մի քանիսը դեսպանություն են մտել՝ հանդիպման, սակայն նրանց հայտնել են, որ դեսպան Լին Թրեյսին տեղում չէ: «Մնում ենք այստեղ այնքան, մինչ կունենաք հստակ ժամ, օր, որ ընդունելու է մեզ: Մենք պահանջել ենք այսօր»,- նշել է ցուցարարներից մեկը։ Ավելի վաղ արցախցի կանայք բողոքի խաղաղ ակցիաներ էին իրականացրել նաև ՄԱԿ-ի, Եվրամիության երևանյան գրասենյակների առաջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է |