Դավութօղլու․ Էրդողանն աշխարհի համար Covid-19-ից վտանգավոր է

Դավութօղլու․ Էրդողանն աշխարհի համար Covid-19-ից վտանգավոր է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կարծիքով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխարհի համար կորոնավիրուսից էլ վտանգավոր է, փոխանցում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»,- հայտարարել է Դավութօղլուն:

Թուրքիան Էրդողանի կառավարման շրջանում ակտիվորեն ներգրավվել է տարածաշրջանային կոնֆլիկտներում։ Ներկայումս ռազմական օժանդակությամբ այդ երկիրը միջամտում է նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ Թուրքիան նաև տարածաշրջան է բերել լիբիացի ու սիրիացի վարձկան-ահաբեկիչների։

Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014-ին եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարար, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---