Դավութօղլու․ Էրդողանն աշխարհի համար Covid-19-ից վտանգավոր է 2 նոյեմբերի 2020 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կարծիքով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխարհի համար կորոնավիրուսից էլ վտանգավոր է, փոխանցում է The National News-ը: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է»,- հայտարարել է Դավութօղլուն: Թուրքիան Էրդողանի կառավարման շրջանում ակտիվորեն ներգրավվել է տարածաշրջանային կոնֆլիկտներում։ Ներկայումս ռազմական օժանդակությամբ այդ երկիրը միջամտում է նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ Թուրքիան նաև տարածաշրջան է բերել լիբիացի ու սիրիացի վարձկան-ահաբեկիչների։ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014-ին եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարար, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |