Փաշինյանը՝ Իսրայելին․ Այդ հումանիտար օգնությունն ուղարկեք ահաբեկիչներին՝ ավելի տրամաբանական է

Փաշինյանը՝ Իսրայելին․ Այդ հումանիտար օգնությունն ուղարկեք ահաբեկիչներին՝ ավելի տրամաբանական է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին հարցազրույցում Իսրայելին զգուշացրել է՝ ժամանակի հարց է, թե երբ Թուրքիայի իմպերիալիստական ամբիցիաները կուղղվեն Իսրայելին, և Թել Ավիվը կկրի ահաբեկիչներով կռվող Ադրբեջանին իր աջակցության հետևանքները։

Վարչապետի խոսքով՝ Իսրայելը Թուրիքայի և սիրիացի վարձկան ահաբեկիչների հետ աջակցում է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, սակայն մի օր ինքն է տուժելու այդ մեղսական դաշինքից։ Ըստ նրա՝ Իսրայելի վաճառած զենքով հայերի դեմ ցեղասպանության փորձ է արվում, այդ երկիրն ակտիվ ներգրավված է այս հակամարտությանը, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կիրառվում են պատերազմում։

Հարցին, թե արդյոք հետաքրքրված է Իսրայելի կողմից հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել է․ «Հումանիտար օգնություն երկրից, որը զե՞նք է վաճառում վարձկաններին, որոնք էլ օգտագործում են այն քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։

Կայքը նշում է, որ երբ Հայաստանը Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին, երկրի նախագահը զանգահարել է ՀՀ-ում իր գործընկերոջը և առաջարկել հումանիտար օգնութուն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---