Հայ ըմբշամարտիկները բրոնզե մեդալ են նվաճել Ֆրանսիայում կայացած Աշխարհի գավաթին

PanARMENIAN.Net - Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականը Կլերմոն-Ֆեռան քաղաքում կայացած Աշխարհի գավաթին 5:2 հաշվով թիմային հաղթանակ է տարել Կուբայի հավաքականի հանդեպ եւ նվաճել առաջնության բրոնզե մեդալները: Հայ ըմբշամարտիկներից բրոնզի համար պայքարում իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին Շավիչ Գեւորգյանը (55կգ ք/կ), Արտակ Հարությունյանը (60կգ ք/կ), Խոսրով Մելիքյանը (66կգ ք/կ), Արսեն Ջուլֆալաքյանը (74կգ ք/կ), Արման Գեղամյանը (96կգ ք/կ), պարտություն են կրել Արթուր Շահինյանը (84կգ ք/կ) եւ Յուրի Պատրիկեեւը (120կգ ք/կ):



Հայաստանից հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանի գլխավորությամբ Աշխարհի գավաթին մասնակցում էին 8 ըմբշամարտիկներ, որոնցից երկուսը ներկայացնում էին 66 կգ քաշային կարգը (Խոսրով Մելիքյան եւ Սասուն Ղամբարյան):



Նշենք, որ հայ ըմբշամարտիկները «փառքի օլիմպի» ճանապարհին 7:0 հաշվով ջախջախել էին հունգարացիներին եւ համառ պայքարում 4:3 հաշվով հաղթանակ տարել ադրբեջանցի ըմբշամարտիկների հանդեպ, իսկ կիսաեզրափակչում պարտություն էին կրել Ռուսաստանից, որն իր հերթին, եզրափակչում 5:2 հաշվով հաղթանակ տանելով առաջնության տանուտեր ֆրանսիացիների հանդեպ, դարձավ առաջնության պատվավոր հաղթողը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---