ANCA․ Ամերիկյան ընկերությունը դադարեցրել է Bayraktar-ի համար GPS սարքերի մատակարարումը

ANCA․ Ամերիկյան ընկերությունը դադարեցրել է Bayraktar-ի համար GPS սարքերի մատակարարումը

PanARMENIAN.Net - Կալիֆոռնիական Trimble Navigation ընկերությունը, որը թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի համար GPS-ներ է արտադրում, արձագանքել է ԼՂ-ում դրանց օգտագործմանը, ընկերության փոխնախագահ Ջիմ Քիրքլենդը հայտնել է, որ իրենք «դադարեցրել են ցանկացած հետագա վաճառք Bayraktar-ին», փոխանցում է ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Այժմ ANCA-ն կոչ է անում ձեռնարկել հաջորդ քայլը՝ դիմել Iridium Communications ընկերության դուստր Comant կազմակերպությանը՝ դադարեցնելու Թուրքիային ալեհավաքների մատակարարումը։

Նոյեմբերի 4-ին ամերիկյան Garmin-ը հայտնել էր, որ ընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես են իրենց արտադրած սարքավորումներն օգտագործվել թուրքական Bayraktar ԱԹՍ-ների արտադրության մեջ, ինչից հետո կձեռնարկեն համապատասխան քայլեր:

Ավելի վաղ ԱԹՍ-ների՝ ԼՂ-ում խաղաղ բնակչության դեմ օգտագործվելու պատճառով Կանադայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ իրենք ժամանակավորապես դադարեցրել են կանադական տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Ավստրիան ևս կասեցրել է ԱԹՍ-ի բաղադրիչների մեջ մտնող տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---