ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի․ Միքայել Համբարձումյանին փոխարինել է Արմեն Աբազյանը

ԱԱԾ-ն նոր տնօրեն ունի․ Միքայել Համբարձումյանին փոխարինել է Արմեն Աբազյանը

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է Արմեն Աբազյանը:

Փաստացի, ՀՀ-ում վերջին մեկ ամսում ԱԱԾ երկու տնօրեն է փոխվել։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ ինքն է դուրս է գալիս աշխատանքից, նրան պաշտոնանկ չեն անում, փոխանցում է Factor.am-ը։

«Ես երբ նպատակահարմար գտնեմ, հայտարարություն կտարածեմ»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ չի պատրաստվում նաև պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրենի տեղակալՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար։

Միքայել Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հոկտեմբերի 8-ին։ Համբարձումյանը փոխարինել էր Արգիշտի Քյարամյանին, ով այդ պաշտոնին էր նշանակվել 2020-ի հունիսի 8-ին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---