Մարության․ «Երևան» ջոկատը մի քարի օր է՝ Արցախում է

Մարության․ «Երևան» ջոկատը մի քարի օր է՝ Արցախում է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի «Երևան» կամավորական ջոկատն օրեր առաջ միացել է Արցախի պաշտպանությանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Ջոկատը ստեղծվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտակոչից հետո։

«Հայտնում ենք, որ ստորաբաժանումը պետական և մասնավոր աջակցության շնորհիվ ապահովված է անհրաժեշտ սպառազինությամբ և հանդերձանքով»,- գրել է Մարությանը։

Նա նաև տեղեկացրել է, որ բացվել է «Երևան ջոկատ» հասարակական կազմակերպություն, որի բանկային հաշվեհամարին կարելի է դրամական փոխանցումներ կատարել՝ մայրաքաղաքի կամավորական ջոկատին ընթացիկ հարցերում աջակցելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---