Մոսկվան դրական է գնահատել Բաքվի խոսքերը ՀՀ-ում ուղղաթիռի խոցումից հետո

Մոսկվան դրական է գնահատել Բաքվի խոսքերը ՀՀ-ում ուղղաթիռի խոցումից հետո

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն դրական է գնահատել Բաքվի արձագանքը ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին։

«Փաստը, որ Բաքուն միանգամից ընդունել է իր մեղքը, դրական ենք գնահատում։ Նշում ենք նաև ադրբեջանական կողմի հավաստիացումներն առ այն, որ տեղի կունենա միջադեպի օպերատիվ քննություն, և մեղավորները պատիժ կկրեն», - նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից»։ Երևանն, իր հերթին, շեշտել է, որ միջադեպը տեղի է ունեցել ԼՂ հակամարտության գոտուց դուրս՝ մի վայրում, որտեղ այս ընթացքում չեն արձանագրվել որևէ ռազմական բախումներ: «Համոզված ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ՌԴ զինված ուժերի հանդեպ ուժի կիրառումը կստանա համարժեք արձագանք»,- հայտարարել են ԱԳՆ-ից։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---