Քաղաքացիները կառավարության շենք են ներխուժել![]() 10 նոյեմբերի 2020 - 03:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինայնի՝ Արցախում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի ստորագրումից հետո Հանրապետության հրապարակը ուշ գիշերվա դրությամբ մարդաշատ է, փոխանցում է Para Tv-ն։ Մի խումբ ցուցարարներ կոտրել են Կառավարության շենքի ապակիները, նրանք ներս են մտել, շենքում լարված իրավիճակ է ու քաշքշուկ։ Հրապարակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ բողոքելով համաձայնագրի ստորագրման դեմ։ Կառավարության շենքի առաջ մի քանի տասնյակ մեքենա կա, իսկ ներսում, լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպումներ են ընթանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |