Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան![]() 12 նոյեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջևան։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Ղարաիսմայիլօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք մտադիր ենք երկաթուղի կառուցել դեպի Նախիջան։ Նախնական հետազոտությունները շուտով կավարտվեն», - ասել է նա։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |