Թուրք սաներն ազատված են կրոնի դասընթացներին պարտադիր հաճախելուց

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատարանը որոշում է ընդունել այն մասին, որ թուրքական դպրոցներում կրոնի դասընթացներին հաճախելը պարտադիր բնույթ չի կրելու: Անթալիա շրջանի դատարանը վճիռը կայացրել է Ալեւիտների ընտանիքի օգտին, որը պահանջել էր, որպեսզի իրենց դուստրը չներկայանա նախակրթարանի կրոնի դասընթացներին: Եվրոպայի արդարադատության դատարանը (ECHR) նույնպես վճիռը կայացրել է այդ ընտանիքի օգտին նույնանման հարցի վերաբերյալ: «Տվյալ դեպքը կարող է օրենք դառնալ: Այժմ Թուրքիայի ցանկացած քաղաքացի իրավունք ունի թույլ չտալու իր երեխաներին հաճախել կրոնի դասընթացներին»,- հայտնել է ընտանիքի իրավապաշտպան Նուսրեթ Գուրգոզը, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---