ՊՆ․ Կեղծ է լուրը, թե «Եղնիկների» անձնակազմը պետք է լքի դիրքերը, բայց հրամանատարը հրաժարվում է

ՊՆ․ Կեղծ է լուրը, թե  «Եղնիկների» անձնակազմը պետք է լքի դիրքերը, բայց հրամանատարը հրաժարվում է

PanARMENIAN.Net - Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերը, թե, իբր, «Եղնիկների» զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, ինչին, իբր, ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չեն համապատասխանում:

Ավելի վաղ համացանցում լուր էր տարածվել, թե Ջիլավյանը հրաժարվում է իջնել դիրքերից՝ չնայած «Եղնիկների» դիրքը պետք է, իբրև թե, «հանձնվի»։

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---