Նոյեմբերի 22-ը՝ նահատակված հերոսների հիշատակի օր. Արարողություն՝ աշխարհի հայկական եկեղեցիներում

Նոյեմբերի 22-ը՝ նահատակված հերոսների հիշատակի օր. Արարողություն՝ աշխարհի հայկական եկեղեցիներում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ն առաջարկվում է Արցախում Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հայտարարել։ Այդ մասին ասվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպմանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում հայկական կողմը նոյեմբերի 13-ի դրությամբ 1300-ից ավելի զոհ ունի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---