Վարչապետի խոսնակ․ Հրապարակում ցուցադրված տեսանյութի մասով ՄԻՊ-ը չափազանցնում է

Վարչապետի խոսնակ․ Հրապարակում ցուցադրված տեսանյութի մասով ՄԻՊ-ը չափազանցնում է

PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանը բռնություն խրախուսող տեսանյութից հետո կապամոնտաժվի, տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չափազանցնում է, հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Pastinfo.am-ը։

Նոյեմբերի 12-ին հանրապետության հրապարակում սպանության սպառնալիքներով ու բռնությունը խրախուսող տեսանյութ է հրապարակվել։ Դրա առնչությամբ հայտարարություն էր տարածել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Իմ տեղեկություններով այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ` պարոն Թաթոյանը չափազանցնում է այն, ինչ-որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել, և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանն ապամոնտաժվի»,–նշել է վարչապետի խոսնակը։

Գևորգյանը նաև հաստատել է, որ Էկրանը տեղադրվել է վարչապետի ելույթի հեռարձակման համար։

«Ամեն դեպքում` հաշվի առնելով, որ բավականին թանկ տեխնիկա է այնտեղ դրված, որոշում ենք կայացրել, որ պետք է ապամոնտաժեն, որ գույքը չվնասվի»,–նշել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Ընթերցեք նաև․ ՄԻՊ․ Ինչպե՞ս կարելի է Հրապարակում ցուցադրել սպանության սպառնալիքներ և հայհոյանք պարունակող տեսանյութ https://www.panarmenian.net/arm/news/287692/

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---