«Day.az»-ը վաճառվել է, թե ում` չի հաղորդվում

PanARMENIAN.Net - «Day.az» եւ «Today.az» նախագծերը վաճառվել են: Այդ մասին հաղորդել է նախագծերի նախկին գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը: Նրա խոսքերով, քանի որ նախագծերի վաճառքի հարցը լուծել է հիմնադիրը, մանրամասներն իրեն հայտնի չեն: Բաիմովը հավելել է, որ չի աշխատի նոր հիմնադիրի հետ: Դեռես հայտնի չէ, կմնա՞ն արդյոք նախագծում կոլեկտիվի նախկին անդամները, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:



Փետրվարի 18-ին «Day.az» եւ «Today.az» նախագծերը դադարեցրել են աշխատահքը: Սկզբում «Day.az» կայքում հաղորդվում էր, որ նախագիծն ավարտում է իր աշխատանքը, այնուհետեւ այն փոխարինվեց տեղեկատվությամբ այն մասին, թե կայքը կվերսկսի իր գործունեությունը փետրվարի 25-ին: Սակայն այսօր հայտնի դարձավ, որ նախագիծը վաճառվել է: Կայքի հիմնադիր Անար Մամեդխանովը աշխատանքի դադարեցումը բացատրել է կայքի տեխնիկական խնդիրներով: «Day.az»-ը ստեղծվել է 2003 թվականին, կայքի հիմնադիրը պատգամավոր Անար Մամեդխանովն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---