Moderna. Կորոնավիրուսի պատվաստանյութը 94,5% արդյունավետ է

Moderna. Կորոնավիրուսի պատվաստանյութը 94,5% արդյունավետ է

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ մշակած իր պատվաստանյութը 94,5% արդյունավետություն ունի։

Կլինիկական հետազոտությունների մասին հրապարակված տվյալներում ասվում է, որ 30,000 մասնակցից վարակվել է միայն 95 հոգի։ Նրանցից միայն 5-ն է իսկական դեղամիջոցը ստացել, ոչ թե պլացեբոն։ 11 մասնակցի մոտ հիվանդության ծանր ընթացք է գրանցվել, սակայն պատվաստվածներին դա չի վերաբերել, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ փորձարկումների վերջին փուլի ավարտի մասին հայտարարել էլ Pfizer դեղագործական կորպորացիան, որի դեղամիջոցի արդյունավետությունը 90% է։ Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 92% է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---