Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ն չի դիմել Անկարային Աֆղանստանի հարցում օժանդակություն ցուցաբերելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի վարչակազմը չի դիմել Թուրքիային թուրքական ռազմակայանները օգտագործելու կամ Աֆղանստանում ընթացող գործողության համար լրացուցիչ թուրքական զորքեր տրամադրելու խնդրանքով: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը:



«Մենք ոչ մի պահանջ չենք ստացել Աֆղանստանի գործողության համար թուրքական տարածքն օգտագործելու եւ Իրաքից զորքերը դուրս բերելու վերաբերյալ` հավելելով, որ Թուրքիայում չկան ամերիկյան ռազմակայաններ: Նա ասել է, որ Ինջիրլիկ ռազմակայանը, որը գտնվում է երկրի հարավում, օգտագործվել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից ըստ ՆԱՏՕ-ի շրջանակներում կնքված պայմանագրի: «Այդ հանգամանքը չի փոխում այն փաստը, որ Ինջիրլիկը թուրքական ՌՕՈՒ ռազմակայան է»,-նշել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղարը, հաղորդում է Anatolian News Agency-ն:



Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Աֆղանստան լրացուցիչ 17 000 զինծառայող գործուղելու մասին, այդպիսով երկու անգամ ավելացնելով ամերիկայն զորքերի ներկայությունն այդ երկրում: Թուրքիան շուրջ 750 զինծառայող ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---