Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը մտահոգիչ է, բայց կայունացել է

Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը մտահոգիչ է, բայց կայունացել է

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի կորոնավիրուսի պատճառով վատթարացած առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել։

Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը՝ նշելով, որ առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է` «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է ծայրահեղ ծանր վիճակով։

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 120,459-ի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---