Արյունաբանականին արյուն է պետք՝ զինվորը չի սպասում իրավիճակի կայունացմանը

Արյունաբանականին արյուն է պետք՝ զինվորը չի սպասում իրավիճակի կայունացմանը

PanARMENIAN.Net - Պրոֆեսոր Յոյանի անվան Արյունաբանական կենտրոնին արյուն է հարկավոր։ Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-13:00, հեռ. 010-28-38-23, ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…

Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց։ Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը. Ձեր արյունը կյանքեր է փրկում…»,- ասվում է գրառման մեջ։

Ցանկացած առողջ մարդ, ով համապատասխանում է սահմանված նորմերին, կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

Խնդրում են մոտենալ անձնագրով:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---