Տոնոյան․ Դեկտեմբերի 1-ից հետո կպարզվեն զինծառայողների վերադարձի կամ արձակուրդի հարցերը

Տոնոյան․ Դեկտեմբերի 1-ից հետո կպարզվեն զինծառայողների վերադարձի կամ արձակուրդի հարցերը

PanARMENIAN.Net - Մոբիլիզացիոն ռեսուրսի և մյուս զինծառայողների արձակուրդի կամ հետ վերադառնալու մասին տեղեկությունը կպարզվի դեկտեմբերի 1-ից հետո, երբ զինված ուժերի տեղակայման վերաբերյալ վերջնական պատկերացում լինի, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Հաշվի առնելով այն, որ այժ իրականացվում են վերաբաշխումներ ու վերատեղակայումներ ԶՈւ-ում, զորահավաքային ռեսուրսը և ոչ միայն, արձակուրդների և ազատումների վերաբերյալ տեղեկությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո, երբ կունենանք վերջնական կառուցվածք և պատկերացում ԶՈւ տեղակայման վերաբերյալ»,-ասել է նախարարը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---