25 փետրվարի 2009 - 14:23 AMT
ԱՄՆ-ի ամենահզոր լոբբին հունակա՞նն է
Թուրքիայի հանդեպ Միացյալ Նահանգների բավականին սառը վերաբերմունքը թելադրված չէ ամերիկացիների զգայունությամբ անցայլում հայերի իսկ ներկայում քրդերի տառապանքների հանդեպ: Ինչպես գրում է իսրայելական «Haaretz» թերթը, «խոսքը գնում է Վաշինգտոնում բավական հզոր հունական լոբբիի մասին»: «Ահա վերջին տասնամյակում հունական ծագում ունեցող ամերիկացի քաղաքական գործիչների միայն մասնակի ցուցակը` փոխնախագահ Սպիրո Ագնյու, նախագահության թեկնածու Մայքլ Դուկակիս, սենատոր Փոլ Սերբեյնս, կոնգրեսականներ Փոլ Ցոնգաս եւ Ջոն Բրադամս, ԿՀՎ ղեկավար Ջորջ Թեննեթ: Թուրքերը չեն էլ մոտենում նման ցուցանիշների»,-ասվում է թերթում:

Ըստ «Haaretz»-ի մեկնաբանի, հունական լոբբիի ազդեցությունը Վաշինգտոնի իշխանական ետնաբեմում Անկարան փորձում էր չեզոքացնել Իսրայելի եւ AIPAC իսրայելամետ լոբբիստական կազմակերպության միջոցով: Սակայն վերջի տարիներին հրեա լոբբիստները կտրուկ զիջել են իրենց դիրքերը Սպիտակ տանն ու Կոնգրեսում: «Այն առասպելը, թե Իսրայելը վերահսկում է իշխանությւան գլոբալ լծակները, «Սիոնի իմաստունների արձանագրությունների» ոգով, բազմիցս է ճեղքեր տվել կապված 21-րդ դարի իրողությունների հետ»,- գրում է իսրայելական թերթը: