Վարչապետ․ Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի հետ

Վարչապետ․ Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի հետ

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Բովանդակալից զրույց ունեցանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,- գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մինչև հանդիպումը Լավրովը հայտարարել էր, որ Փաշինյանի հետ քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի գծով ստեղծվելիք Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնիև տնտեսական գործակցության հարցեր, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք շահագրգռված ենք դիտարկելու մեր հարաբերությունների ամբողջ համակարգը մի իրավիճակում, երբ տևական բանակցություններից հետո նոյեմբերի 9-ին ստորագրվեց ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և հնարավորություն ստեղծեց կայունացնելու իրավիճակը բոլոր առումներով, այդ թվում՝ հումանիտար։ Մեր խաղաղապահներն ակտիվ զբաղվում են այդ պայմանավորվածության իրագործմամբ՝ այդ թվում՝ հումանիտար աջակցությամբ»։

«Մենք նաև քննարկելու ենք ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի հետ կապված հարցեր։ Սա ևս նոր կառույց է, որն աշխատելու է քաղաքացիական բնակչության կարիքների ապահովման, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ։ Քննարկելու ենք նաև տնտեսական գործակցության հարցեր, փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում»,-ասել է Լավրովը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---